«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Անգլիայի լիգայի գավաթի 1/16 եզրափակչում «Բրայթոնի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1-0) կիսվել է իր կարծիքով։
«Չելսիի» համար այս հաղթանակը առաջինն էր բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին 3 խաղում և առաջին խաղը, որում նրանք կարողացան գոլ խփել։
«Մեզ համար շատ կարևոր էր հաղթել և հաջորդ փուլ անցնել՝ մի քանի խաղերից հետո, որտեղ գոլ չխփեցինք կամ չհաղթեցինք:
Պետք է այդպես լինի, ժամանակը եկել է։ Այսօր շատ դրական պահեր եղան։ Այսօր մենք տեսանք խաղացողների, որոնք պայքարում էին հաղթելու համար»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում BBC-ն: