«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Նյուքասլի» դեմ Լիգայի գավաթի խաղում ռոտացիայի է ենթարկելու իր թիմի կազմը։
«Մրցաշրջանի սկզբում միշտ կան հինգ կամ վեց խաղացողներ, ովքեր կանոնավոր չեն խաղում: Իսկ նման մրցակցությունն իդեալական է։ Հիմա մենք բազմաթիվ ֆուտբոլիստներ ունենք վնասվածքներով։
Շատ են նաև նրանք, ովքեր շատ րոպեներ են անցկացրել խաղադաշտում։ Նրանք պետք է հանգստանան։ Շատ ավելի կարևոր են լինելու «Վուլվերհեմփթոնի», «ՌԲ Լայպցիգի» և «Արսենալի» դեմ հանդիպումները։
Խնդիրը հանգստի բացակայությունն է։ Մրցաշրջանների միջև երկու-երեք շաբաթ ընդմիջումը ոչինչ է: Խնդիրը տարեցտարի հանգստի բացակայությունն է։ Ես մի փոքր բողոքում եմ այստեղ, իսկ հետո մոռանում եմ դրա մասին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գվարդիոլան։