«Արսենալի» մարզական տնօրեն Էդու Գասպարը վերջերս բանակցություններ է վարել «Աստոն Վիլլայի» հարձակվող Օլի Ուոթկինսի տրանսֆերի շուրջ։
Ինչպես հայտնում է Football Transfers-ը, «Արսենալի» ներկայացուցիչը բանակցել է անգլիացու՝ լոնդոնյան ակումբ տեղափոխության շուրջ:
Հաղորդվում է, որ Ուոթկինսի ծառայություններով հետաքրքրված է նաև լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Չելսին»։ Վերջինս «Արսենալի» հետ միասին հետևում են նաև «Բրենթֆորդի» հարձակվող Իվան Տոունիին։
Ընթացիկ մրցաշրջանում Ուոթկինսը ԱՊԼ-ում դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։