Նարեկ Ալավերդյանը դարձել է IDBank Պրեմիեր լիգայում ԲԿՄԱ-ի կազմում անցկացրած խաղերի քանակով թիմի ռեկորդակիրը:
«Վեստ Արմենիայի» հետ կայացած առաջնության 8-րդ տուրի խաղում Ալավերդյանը ԲԿՄԱ-ի մարզաշապիկով 69-րդ անգամ խաղադաշտ է դուրս եկել ու գերազանցել է ներկայում «Ուրարտուի» կազմում հանդես եկող Միքայել Միրզոյանի ռեկորդային ցուցանիշը:
Վերջինս բանակայինների կազմում ՀՀ առաջնություններում 68 խաղ է անցկացրել