Սաուդյան Արաբիայի առաջնության 7-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Ալ Իթիհադ»-«Ալ Ֆատեհ» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ «Ալ Իթիհադի» կազմում աչքի ընկան Նգոլո Կանտեն և Ռոմարինյոն, «Ալ Ֆատեհի» կազմում՝ պաշտպան Սաադանեն։
Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը, ով փոխարինվեց 68-րդ րոպեին։
«Ալ Ֆատեհն» այս խաղից հետո 11 միավորով 7-րդ տեղում է մրցաշարային աղյուսակում։