Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հերթական անգամ անդրադարձել է իր կարիերայի փարիզյան շրջանին․
«Տեղափոխությո՞ւնը ՊՍԺ.․․ Անցյալը չի կարող փոխվել։ Ճշմարտությունն այն է, որ ամեն ինչ այնպես չընթացավ, ինչպես ես էի սպասում, բայց ես միշտ ասում եմ, որ կյանքում ամեն ինչ տեղի է ունենում ինչ-որ պատճառով:
Ես միշտ չէ, որ լավ եմ հանդես գալիս ակումբում, բայց միևնույն ժամանակ որպես ՊՍԺ-ի խաղացող դարձել եմ աշխարհի չեմպիոն։ Ամեն ինչ ունի իր պատճառներն ու հետևանքները։ Այսպիսով, դա նախատեսված էր:
Կիլիան Մբապե՞ն․․․ Ճշմարտությունն այն է, որ ինձ միշտ դուր է եկել այս տղան, ինչպես մյուս բոլոր խաղացողները: Հետագայում, հասկանալի պատճառներով, ինչ-որ բան փոխվեց՝ մենք մրցակից դարձանք այդ եզրափակչում, Արգենտինան հաղթեց, ուստի մենք դարձանք մեղավոր, որ նրանք՝ ֆրանսիացիները, չկարողացան կրկին դառնալ աշխարհի չեմպիոն։ Ես աշխարհի միակ չեմպիոնն էի, որին ակումբում չշնորհավորեցին»,- ասել է Մեսսին Ole-ին տված հարցազրույցում։