Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից և կգոտեմարտի թուրք Ադեմ Բուրաք Ուզունի հետ։ Վերջինս որակավորման փուլում 8-0 հաշվով հաղթանակ է տարել։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը 1/16 եզրափակչում ուժերը կչափի Լիտվայի ներկայացուցիչ Պաուլիուս Գալկինասի հետ, Մաքսիմ Մանուկյանը որակավորման փուլում կմրցի Գերմանիան ներկայացնող Իդրիս Իբաևի հետ, իսկ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը մեկնարկում հնդիկ մրցակցի նկատմամբ տարած վստահ հաղթանակից հետո 1/8 եզրափակչում ուժերը կչափի Կուբայի ներկայացուցիչ Օսկար Պինոյի հետ։