Սերբիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել է հնդիկ Սինգ Մեհարին և դուրս եկել 1/8 եզրափակիչ։
Այսօր մրցագորգ դուրս կգա Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ՝ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ)։
Ռուդիկ Մկրտչյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, Մալխաս Ամոյանը 1/16 եզրափակչում ուժերը կչափի Լիտվայի ներկայացուցիչ Պաուլիուս Գալկինասի հետ, Մաքսիմ Մանուկյանը որակավորման փուլում կմրցի Գերմանիան ներկայացնող Իդրիս Իբաևի հետ։