ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների ցուցակը։
Հավակնորդների ցանկում են Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, «Բարսելոնայի» հարձակվող Ժոաո Ֆելիքսը, «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը և «Պորտուի» կիսապաշտպան Վենդերսոն Գալենոն։ Խմբային փուլի 1-ին տուրի հանդիպումներում այս խաղացողներն արդյունավետ են գործել։
Բելինգեմը 90+4-րդ րոպեին գոլ խփեց ու հաղթանակ բերեց Մադրիդի «Ռեալին» «Ունիոն Բեռլինի» հետ խաղում (1:0): Նրա փոխանցումների ճշգրտությունը 90% է կազմել։ Անգլիացի կիսապաշտպանը խաղի ընթացքում վազել է 11,4 կմ։
Ֆելիքսը «Անտվերպենի» հետ խաղում (5:0) դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Էդեգորը ՊՍՎ-ի հետ հաղթական խաղում (4:0) գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Նորվեգացի կիսապաշտպանն այդ խաղում վազել է 12,69 կմ:
«Պորտուի» կիսապաշտպան Գալենոն, ինչպես Ֆելիքսը, «Շախտյորի» հետ խաղում (3:1) դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։