Լա Լիգայի և Սեգունդայի առաջիկա 2 տուրերը անցնելու են առանց հանդիսականների, տեղեկացնում է Sport.es-ը:
Նման որոշման պատճառը կորոնավիրուսի համաճարակն է:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը «Բարսելոնայի» և «Նապոլիի» միջև նույնպես կանցկացվի առանց հանդիսականների:
Կատալոնիայի սպորտի և առողջապահության նախարարները կողմ են խաղը դատարկ տրիբունաներում անցկացնելու որոշմանը:
ՉԼ-ի ՊՍԺ- Դորտմունդի «Բորուսիա» և «Վալենսիա»- «Ատալանտա» հանդիպումները ևս կանցնեն դատարկ տրիբունաներում։