«Չելսին» և «Բավարիան» հետևում են «Արսենալի» դարպասապահ Աարոն Ռամսդեյլի շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ երկու ակումբներն էլ ենթադրում են, որ «զինագործների» մեկ այլ դարպասապահ՝ Դավիդ Ռայան կարող է մեկնարկային կազմից դուրս թողնել Ռամսդեյլին:
Նշվում է, որ «Արսենալը» իր դարպասապահին գնահատում է 70 միլիոն եվրո և պատրաստ կլինի բաժանվել նրանից միայն հաջորդ ամռանը։
Հիշեցնենք, որ Ռամսդեյլը Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Էվերթոնի» հետ հանդիպումը (1:0) անցկացրել է պահեստայինների նստարանին, Դավիդ Ռայան այս մրցաշրջանում առաջին անգամ ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում։