Իտալացի 36-ամյա դարպասապահ Սալվատորե Սիրիգուն ազատ գործակալի կարգավիճակով դարձել է ֆրանսիական «Նիսի» խաղացող։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Դարպասապահի հետ պայմանագիրը կնքվել է մեկ տարով։
Սիրիգուի վերջին ակումբը իտալական «Ֆիորենտինան» էր, որից նա հեռացել է այս ամառ։ Այս թիմի կազմում դարպասապահն անցկացրել է ընդամենը երկու հանդիպում։
Դարպասապահն իր կարիերայի ընթացքում բազմաթիվ տիտղոսներ է նվաճել՝ հիմնականում ՊՍԺ-ի կազմում: Նա 4-ական անգամ դարձել է Լիգա 1-ի և Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղարկության հաղթող, իտալացին նաև Ֆրանսիայի լիգայի գավաթի եռակի և Ֆրանսիայի գավաթի կրկնակի հաղթող է։ 2021 թվականին նա Իտալիայի հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն։