Ծանր քաշային կարգում աշխարհի կրկնակի չեմպիոն բրիտանացի Էնթոնի Ջոշուայի (26-3, 23 KO) պրոմոութեր Էդդի Հերնը պատմել է ամերիկացի Դեոնթեյ Ուայլդերի թիմի հետ բանակցությունների ընթացքի մասին (43-2-1, 42 KO):
«Էնթոնիի հետ հանդիպումից և Ուայլդերի մենեջերի հետ կարճ զրույցից հետո պարզ դարձավ, որ նրանք ցանկանում էին անցկացնել այս մենամարտը։ Այն խոշորագույններից մեկն է համաշխարհային բռնցքամարտում, ուստի մենք չենք սահմանափակվում Սաուդյան Արաբիայով և Մերձավոր Արևելքով։ Ես ուզում եմ այլընտրանքային վայրեր փնտրել, լինի դա Լաս Վեգասը, թե Լոնդոնը:
Այս մենամարտը տեղի կունենա՞ փետրվարին, թե՞ մարտին։ Այդ ամենը բանակցությունների մի մասն է, և, ճիշտն ասած, ես այդ հարցերի պատասխանները չունեմ»,- ասել է Հերնը Boxing Social-ին: