«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է իր թիմի՝ «Էվերթոնի» նկատմամբ արտագնա հաղթանակը (1:0)։
«Մենք խոսել ենք այդ մասին, սա մարտահրավեր է։ Մենք այստեղ չէինք հաղթել արդեն վեց տարի, և դրա համար մի քանի պատճառ կա։
Այստեղ խոսքն այն մասին է, թե ինչպես եք դուք անում ամեն ինչ և ինչ ներդում եք ունենում ձեր յուրաքանչյուր առանձին գործողության մեջ: Կարծում եմ՝ մենք նույնպես անհավանական խաղ ցուցադրեցինք, լռեցրինք նրանց երկրպագուներին և շատ ու շատ պահեր ստեղծեցինք։ Առաջին (չխփած) գոլը նույնպես պետք է հաշվել։ Մենք գերիշխում էինք խաղում և շատ ուրախ ենք, որ հաղթեցինք ու դարպասն անառիկ պահեցինք», — Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն: