Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կայացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպել են «Բորնմութն» ու Լոնդոնի «Չելսին»։ Թիմերը չեն կարողացել վճռել հաղթողին՝ 0:0: Այսպիսով, «Չելսին» առաջնության մեկնարկային հինգ տուրերում խփել է ընդամենը հինգ գնդակ։ Այս մասին հայտնում է Opta Sports տելեգրամյան ալիքը։
Այս արդյունքը լոնդոնյան թիմի համար վատագույնն է վերջին 28 տարվա ընթացքում. ավելի վաղ՝ 2015/2016 մրցաշրջանում, «Չելսին» ցույց էր տվել նմանատիպ արդյունք՝ հինգ մեկնարկային խաղում խփելով ընդամենը 5 գոլ։ Ընթացիկ մրցաշրջանում «արիստոկրատները» մեկական գոլ են խփել «Լիվերպուլի» և «Վեսթ Հեմի» հետ հանդիպումներում, ինչպես նաև կարողացել են երեք գոլ խփել «Լյութոն Թաունին»՝ տանելով միակ հաղթանակն ընթացիկ առաջնությունում։
Հիշեցնենք, որ «Բորնմութի» հետ այսօր կայացած հանդիպումից հետո «Չելսին» հինգ հանդիպումներից հինգ միավորով զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։