«Լիվերպուլը» հասկանում է, որ Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ Լիգայի ակումբները կշարունակեն փորձել ձեռք բերել Մոհամեդ Սալահին և կբարելավեն իրենց առաջարկները, հայտնում է The Athletic-ը։
Մերսիսայդցիները, հասկանալով, որ Սալահի պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը, և որ նրա համար կարող են վճարել ավելի քան 200 միլիոն եվրո, արդեն իսկ դիտարկում են նրան փոխարինող թեկնածուների տարբերակները:
«Լիվերպուլի» տրանսֆերային ցուցակում կան տարբերակներ, որոնք ֆանտաստիկ են թվում՝ խոսքը Վինիսիուսի և Կիլիան Մբապեի մասին է: Բուկայո Սակային ձեռք բերելու շանսերը ևս քիչ են:
Բայց մյուս թեկնածուները գնային առումով ավելի քան իրատեսական են․ ակումբի տրանսֆերային ցանկում են Տակեֆուսա Կուբոն, Ջարեդ Բոուենը և Մայքլ Օլիսեն: