«Բարսելոնան» դիտարկում է «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակին ձեռք բերելու հնարավորությունը, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին տպավորված է 23-ամյա ֆուտբոլիստի խաղով և ցանկանում է նրան տեսնել իր թիմում։
Այնուամենայնիվ, «կաչաղակները», ամենայն հավանականությամբ, կպահանջեն ավելի քան 70 միլիոն եվրո, եթե «Բարսելոնան» բանակցություններ սկսի:
Շվեդ ֆուտբոլիստը «Նյուքասլում» հանդես է գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում Իսակը անցկացրել է 4 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Ըստ Transfermarkt-ի՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։