«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը կիսվել է ԱՊԼ-ի 5-րդ տուրի «Շեֆիլդ Յունայթեդի» հետ խաղում (2:1) խաղընկեր Ռիչարլիսոնի գոլից իր էմոցիաներով։
«Ռիչարլիսոնի գոլի համար ավելի ուրախ եմ, քան իմ գոլի: Անցյալ շաբաթվանից նա դժվարություններ ուներ, և ես մտածում էի, թե ինչպես կարող եմ օգնել նրան։
Ցավոք, նա իրեն էր մեղադրում անհաջողության և այլ պատճառների համար»,- ասել է կորեացի ֆուտբոլիստը Ֆաբրիցիո Ռոմանոյին։
Ռիչարլիսոնն ավելի վաղ խոստովանել է, որ ծրագրում է դիմել հոգեբանի։ «Շեֆիլդի» դարպասը խփած գոլը բրազիլացու համար առաջինն էր Պրեմիեր լիգայում այս տարվա ապրիլից ի վեր: Ընդհանուր առմամբ, նա «Տոտենհեմի» կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ։ Նա լոնդոնցիների կազմում հանդես է գալիս 2022 թվականից։