ՀՊԼ 7-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ուրարտուին» և հաղթեց 4-2 հաշվով:
Առաջին կեսում գոլեր չեղան։ 54-րդ րոպեին տանտերերի կազմում աչքւ ընկավ Խուրցիձեն, իսկ 70-ին Կուտալիան կրկնապատկեց այն։ 6 րոպե անց մրցավարը 11-մետրանոց նշանակեց հյուրերի օգտին, որն անվրեպ իրացրեց Միքայել Միրզոյանը։
Խաղի հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ տանտերերը ևս մեկ գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը․ աչքի ընկավ Միմիտոն՝ 3-1։
Ավելացված ժամանակի 4-րդ րոպեին հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Ղազարյանը, սակայն 1 րոպե անց Ագդոնը հաշիվը դարձրեց 4-2:
Այս խաղից հետո «Ալաշկերտը» 16 միավորով 1-ին տեղում է, իսկ «Ուրարտուն» 13 միավորով՝ 3-րդ։