«Արարատի» ֆուտբոլիստ Ռազմիկ Հակոբյանը IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի «Շիրակի» դեմ խաղից հետո զրուցել է ակումբի մամուլի ծառայության հետ։
«Կարծում եմ՝ շատ բարդ խաղ ստացվեց. սկզբում գոլ բաց թողեցինք, հատո կարողացանք երկուսը խփել և կամային հաղթանակ տոնել:
Մինչև վերջին րոպեն էլ լարված խաղ էր, բայց, փառք Աստծո, կարողացանք հաղթել:
Իհարկե, աշխատում եմ այս տեսակի հարվածների վրա: Նկատել էի, որ դարպասապահն ավելի շատ կենտրոնում է կանգնել և իր անկյունը բաց է թողել:
Սա թիմի համար երևի ամենակարևոր հաղթանակն էր, քանի որ դադարից հետո, երկու պարտությունից հետո էր»,- ասել է ֆուտբոլիստը, որը տուգանայինից կատարած հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին: