Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոան» պայմանագիր է կնքել 21-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Գոռ Մանվելյանի հետ։ Ֆուտբոլիստը 2015 թվականից հանդես է եկել ֆրանսիական «Նանտի» ակադեմիայում, որտեղ հանդես էր գալիս ակումբի երկրորդ թիմում, մինչ այդ ադյունավետ խաղով աչքի ընկնելով Ֆրանսիայի Մ-19 առաջնության խաղերում։
2021 թվականին պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել Լիգա 1-ը ներկայանցող «Նանտի» հետ, նույն թվականին դառնալով Ֆրանսիայի գավաթակիր՝ թիմում պաշտոնապես նորամուտը նշելով գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ խաղում։ Այս տարվա սեպտեմբերին Գոռ Մանվելյանը իր նորամուտը նշեց նաև Հայաստանի Երիտասարդական հավաքականի կազմում։