Transfermarkt-ը ներկայացրել է 10 ֆուտբոլային մարզիչների ցանկը, ովքեր ամենաշատ գումարն են ծախսել խաղացողների տրանսֆերների վրա իրենց կարիերայի ընթացքում։
Առաջին տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս մարզիչ Պեպ Գվարդիոլան։ Ֆուտբոլիստների տրանսֆերների համար ակումբները, որտեղ աշխատել է մարզիչը, ծախսել են ավելի քան երկու միլիարդ եվրո։
Երկրորդ հորիզոնականում է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։ «Յուրահատուկի» գլխավորությամբ ակումբները տրանսֆերների վրա ծախսել են 1,86 միլիարդ եվրո։ Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կարլո Անչելոտին՝ 1,62 մլրդ։
Լավագույն տասնյակում են նաև Մասիմիլիանո Ալեգրին (1,4 մլրդ), Դիեգո Սիմեոնեն (1,21), Մանուել Պելեգրինին (1,2), Թոմաս Տուխելը (1,19), Անտոնիո Կոնտեն (1,17), Մաուրիսիո Պոչետինոն (1,15) և Յուրգեն Կլոպը (1,13):