«Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը խոսել է կիսապաշտպան Էդգար Սևիկյանի՝ Հայաստանի հավաքականում խաղալու ցանկության մասին։
«Սևիկյանը ճի՞շտ է վարվել՝ որոշելով խաղալ Հայաստանի հավաքականում։ Մեզ լավ ֆուտբոլիստներ են պետք, բայց ինձ համար, ինչպես նաև երկրպագուի համար կարևոր է, որ եթե ֆուտբոլիստը որոշել է խաղալ Հայաստանի հավաքականում, նա այդ ընտրությունը կատարի սրտով։
Նույն Յուրա Մովսիսյանը կարող էր հանդես գալ ԱՄՆ հավաքականում, բայց ընտրեց Հայաստանը։ Ես տարբերակ ունեի Նիդեռլանդների հավաքականում խաղալու, բայց ես ինքս ցանկանում էի խաղալ Հայաստանի ընտրանու կազմում։
Հայաստանի հավաքականի կազմում պետք է ի սրտե խաղալ՝ մտածելով ոչ թե կարիերայի, այլ երկրի մասին»,- Օզբիլիսի խոսքերն է մեջբերում Матч ТВ-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Սևիկյանը «Նիժնի Նովգորոդի» կազմում մասնակցել է 10 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ։