Մոզամբիկի ազգային ընտրանին երեկ Աֆրիկայի Ազգերի գավաթի որակավորման փուլի խմբային խաղում 3:2 հաշվով առավելության է հասել Բենինի հավաքականի նկատմամբ:
Մոզամբիկի հավաքականի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է «Նոայի» պաշտպան Դավիդ Մալեմբանան:
Մոզամբիկի հավաքականը 6 խաղից հետո վաստակած 10 միավորով L խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: