«Սելտան» ամռանը հետաքրքրված է եղել Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։
Ինչպես հայտնում է РБ Спорт-ը, այս ամառ իսպանական ակումբը լրջորեն հետաքրքրված է եղել հայ ֆուտբոլիստով, սակայն «Կրասնոդարը» կտրականապես չի ցանկացել բաց թողնել իր ֆուտբոլիստին, ուստի բանն այդպես էլ չի հասել բանակցությունների։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 8 հանդիպում, խփել չորս գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։
ՌՊԼ-ի 7-րդ տուրից հետո «Կրասնոդարը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երեք միավորով առաջ անցնելով մրցաշարային աղյուսակում իր մոտակա հետապնդողներից (Դինամո, Կրիլյա Սովետով և Զենիթ):