Իտալական «Ատալանտայի» հարձակվող Յոսիպ Իլիչիչը խոսել է ՉԼ-ի 1/8 եզրափակչի «Վալենսիայի» դեմ արտագնա հանդիպման մասին, տեղեկացնում է Football Italia-ն:
«Գիտակցում ենք, որ առավելություն ունենք պատասխան հանդիպումից առաջ, բայց չենք պատրաստվում թուլացնել զգոնությունը:
Վստահ ենք ՝ նրանք մեծ նվիրվածությամբ են խաղալու և մենք պետք է պատրաստ լինենք դրան»,- ասել է Իլիչիչը:
Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին հանդիպումը ավարտվել է իտալական թիմի հաղթանակով ՝ 4:1 հաշվով:
Հավելենք, որ պատասխան խաղը կկայանա վաղը ՝ 23:55-ին: Այն կանցկացվի առանց հանդիսականների: