«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը կարծում է, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունն անցյալ ամառ հայտնի խաղացողների տրանսֆերների շնորհիվ ավելի լավն է դարձել, քան Ֆրանսիայի առաջնությունը։
«Այն անուններով, որոնք այսօր հայտնվում են Սաուդյան Արաբիայի առաջնությունում, այս լիգան կարող է ավելի լավը լինել, քան Լիգա 1-ը»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում BeFootball-ը։
Օգոստոսի 15-ին «Ալ-Հիլալը» հայտարարել էր ՊՍԺ-ից Նեյմարի տեղափոխության մասին։ Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ 31-ամյա բրազիլացին կնքել է մոտ 300 միլիոն եվրո արժողությամբ երկամյա պայմանագիր (մինչև 400 միլիոն բոնուսներով)։ Տրանսֆերի արժեքը կազմել է 90 մլն եվրո։