Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մանուել Լոկատելլին խոսել է ազգային թիմի նախկին մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ հարաբերությունների մասին։
«Նրան պետք է շնորհակալություն հայտնել Եվրո-2020-ում հաղթելու համար, բայց հիմա մենք պետք է նայենք ապագային: Եթե խոսենք այն մասին, թե ինչու ես վերջին հանդիպումներում չխաղացի ազգային հավաքականում, ապա կարծում եմ, որ դա իմ մեղքն է։ Ես խոսեցի Մանչինիի հետ, բայց նա որոշ գաղափարներ ուներ, իսկ ես՝ ուրիշներ։ Ինչ-որ բան կոտրվեց»,- Լոկատելիի խոսքերն է մեջբերում Pazzi di Fanta-ն:
Հիշեցնենք, որ օգոստոսին Մանչինին լքել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, որից հետո գլխավորել է Սաուդյան Արաբիայի հավաքականը։ Մասնագետը գլխավորել է «Սկուադրա Աձուրան» 2018 թվականի մայիսից մինչև 2023 թվականի օգոստոսը և հաղթել 2020 թվականի Եվրոպայի առաջնությունում։