Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի ապագան կասկածի տակ է դրված ֆուտբոլիստի և գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի միջև կոնֆլիկտի պատճառով, հայտնում է The Times-ը։
Հիշեցնենք, որ Լոնդոնի «Արսենալի» հետ խաղից հետո (1:2) Տեն Հագը հայտարարեց, որ Սանչոն չի մտել խաղի հայտացուցակ՝ մարզումների ժամանակ վատ ելույթ ունենալու պատճառով։ Դրանից հետո Սանչոն հերքել է մասնագետի խոսքերը՝ կտրուկ արձագանքելով սոցցանցում նրա հայտարարությանը։
Աղբյուրի համաձայն, Տեն Հագը հիասթափված է սոցցանցերից մեկում Սանչոյի գրառումներից այն բանից հետո, երբ մարզիչը նախորդ մրցաշրջանում բոլոր ջանքերը գործադրեց հարձակվողին աջակցելու համար: