«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Անսու Ֆատին բացատրել է, թե ինչու է որոշել տեղափոխվել «Բրայթոն»։
«Ես խոսեցի Դե Զերբիի հետ, և նա ասաց, որ լիովին վստահում է ինձ: Մարզիչը մանրամասն բացատրեց, թե ինչ դեր է տեսնում ինձ համար ֆուտբոլային դաշտում, ինչպես նաև, թե ինչ խաղային որակներ կարող եմ բարելավել։ Դե Զերբին առանցքային դեր ունեցավ իմ տեղափոխության հարցում»,- ասել է Ֆատին ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
Ֆատին ընթացիկ մրցաշրջանը վարձակալական հիմունքներով կանցկանցնի «Բրայթոնում»։