Սիմոնե Ինձագին երկարաձգել է պայմանագիրը «Ինտերի» հետ։
47-ամյա մասնագետի նոր համաձայնագիրը միլանյան ակումբի հետ ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականը։
Ինձագին «Ինտերի» գլխավոր մարզիչն է 2021 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը երկու անգամ նվաճել է Իտալիայի գավաթը և Սուպերգավաթը, ինչպես նաև 2023 թվականի Չեմպիոնների լիգայում հասել եզրափակիչ։