Իտալիայի հավաքականը նոր մարզիչ ունի, և այժմ կարող է նաև նոր ավագ ունենալ։ Ֆուտբոլային գործակալ Մարիո Ջուֆրեդին ասել է, որ թիմի նոր մարզիչ Լուչիանո Սպալետին պատրաստվում է նոր ավագ նշանակել Ջովանի դի Լորենցոյին, ում հետ աշխատել է «Նապոլիում»
«Կարծում եմ, որ դա ճիշտ ընտրություն է, Սպալետին լավ է ճանաչում նրան, նա իր «Նապոլիի» ավագն էր:
Սպալետին փոխում է իտալական ֆուտբոլը, Գրավինան կատարյալ ընտրություն կատարեց Մանչինիի հեռանալուց հետո»,- գործակալի խոսքերն է մեջբերում իտալական Il Mattino-ն։
Իտալիայի հավաքականը Եվրոպայի գործող չեմպիոնն է։