Հայտնի է, թե ինչու չի կայացել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի տեղափոխությունը «Ալ-Հիլալ»:
Նեապոլյան ակումբի պաշտոնյաները նամակ են ուղարկել «Ալ-Հիլալին», որտեղ նշված է եղել․
«Ըստ Աուրելիո Դե Լաուրենտիսի, ձեր 200 միլիոն եվրոյի առաջարկով կարող եք գնել Օսիմհենի միայն մեկ ոտքը: Կարծում եմ՝ հաջորդ տարի դուք կկարողանաք առաջարկել 500 միլիոն, և մենք հավանաբար կքննարկենք ձեր առաջարկը, բայց կրկնում եմ՝ հավանաբար»։