Լեգենդար նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է խաղային կարիերան ավարտելուց հետո Իտալիայի հավաքականի մարզչական շտաբում ընդգրկվելու մասին։
«Շնորհակալ եմ նախագահին և «Աձուրիի» ողջ ընտանիքին իմ հանդեպ ցուցաբերած վստահության համար։ Ես վերադառնում եմ մի միջավայր, որը, կարծում եմ, բավականին լավ գիտեմ»,- Բուֆոնի խոսքն է մեջբերում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին դարպասապահը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։ Բուֆոնն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Յուվենտուսում»։ Թուրինյան ակումբի կազմում Ջանլուիջին 10 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 5 անգամ նվաճել Իտալիայի գավաթը, 6 անգամ՝ Սուպերգավաթը։
2006 թվականին Ջանլուիջի Բուֆոնը Իտալիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն։