«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ԱՊԼ-ի 4-րդ տուրում «Ասթոն Վիլայի» նկատմամբ տոնած խոշոր հաշվով հաղթանակը (3-0):
«Կարծում եմ, որ սա այն պահերից է, երբ արագ գոլը օգնում է խաղում. դա, իհարկե, օգնեց մեզ: Մենք դա մշակել ենք մարզումների ժամանակ: Սոբոսլայը սպառնալիք է:
Մենք երբեք չենք իմանա, թե ինչ կլիներ, եթե վաղաժամ գոլ չխփեինք, բայց ընդհանուր առմամբ խաղը լավ էր: Ես շատ եմ հարգում «Ասթոն Վիլային» և Ունայ Էմերիին։ Շատ թիմեր դժվարությամբ կանցնեն նրանց դեմ, բայց այս խաղում մենք շատ ուժեղ էինք։ Մեզ համար սա կարևոր նշան է, որ մենք շատ բանի ենք ընդունակ»,- Կլոպի խոսքերը մեջբերում է BBC-ին։