Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտնել է, որ թուրինցիների կիսապաշտպան Պոլ Պոգբան վնասվածք է ստացել «Էմպոլիի» դեմ խաղում։
«Մենք դեռ ոչինչ չգիտենք։ Ազդրի հետնամասում որոշակի դիսկոմֆորտ ունի, տեսնենք՝ ինչ ցույց կտա հետազոտությունը։ Պոլը մտավ խաղադաշտ և կես ժամ բարձր մակարդակ ցուցադրեց»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Անցած մրցաշրջանում Պոգբան վնասվածքների պատճառով անցկացրել է ընդամենը 10 հանդիպում՝ անելով մեկ գոլային փոխանցում։