Սեպտեմբերի 3-ին ԱՊԼ-ի 4-րդ տուրի խաղում «Արսենալը» ընդունել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1-1։
Մարկուս Ռեշֆորդի գոլին տանտերերը պատասխանեցին Մարտին Էդեգորի դիպուկ հարվածով։
Ռեշֆորդին օգնել է աչքի ընկնել Քրիստիան Էրիկսենը։ Դանիացու համար այս գոլային փոխանցումը 75-րդն է Պրեմիեր լիգայում։
Այս ցուցանիշով նա առաջ անցավ Թիերի Անրիից (74) և զբաղեցնում է 12-րդ տեղն ԱՊԼ-ի պատմության մեջ։ Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաշատ գոլային փոխանցումը կատարել է Ռայան Գիգսը (162):