«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր թիմի անելիքների մասին։ Իտալացի մասնագետը խոսել է նաև Սկուդետտոյի գլխավոր հավակնորդներից։
«Որո՞նք են մեր խնդիրները։ Սպասեք մինչև դեկտեմբերի 30-ը, որպեսզի կարողանանք գիծ քաշել և տեսնել, թե որտեղ ենք հայտնվելու մրցաշարային աղյուսակում: Նպատակը լավագույն քառյակում հայտնվելն է կամ դրան մոտ լինելը: Մենք ցանկանում ենք հաջորդ տարի խաղալ Չեմպիոնների լիգայում։
Սովորաբար ֆավորիտը նա է, ով հաղթել էր նախորդ տարի։ «Նապոլին» ունի այնպիսի կարևոր խաղացող, ինչպիսին Օսիմհենն է, որը փոխում է ուժերի հարաբերակցությունը հանդիպման ժամանակ։ Նրանք մնում են ֆավորիտներ։ «Միլանն» ու «Ինտերը» լավ են զինված:
Պետք է լավ պատրաստվենք, որպեսզի դեկտեմբերին հնարավորինս լավ վիճակում մոտենանք։ Կարծում եմ, որ այս տարի Սկուդետտոն նվաճելու համար կպահանջվի 86-ից 90 միավոր»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
«Յուվենտուսից» նախորդ մրցաշրջանում 10 միավոր խլեցին: Իտալիայի առաջնությունում թիմը զբաղեցրեց յոթերորդ տեղը։