Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին ասել է, որ արդեն զրուցել է իտալական Ա սերիայի ակումբների որոշ գործընկերների հետ, քանի որ կարծում է, որ ազգային հավաքականի և առաջնության թիմերի միջև տարաձայնություններ չպետք է լինեն։
«Երբեք խնդիրներ չպետք է լինեն ազգային հավաքականի և ակումբների միջև։ Ես արդեն խոսել եմ որոշ մարզիչների ու խաղացողների հետ։ Նրանցից ոմանք, ովքեր չեն հայտնվել ազգային հավաքականում, արժանի էին այդ մասին իմանալուն ցուցակի՝ԶԼՄ-ներում հայտնվելուց առաջ։ Հիմա մենք ունենք ընդամենը 150 խաղացող, որոնց կարող ենք հրավիրել հավաքական, բայց դա չի կարող մեզ համար արդարացում լինել, մենք հարուստ պատմություն ունենք և պետք է շարունակենք այն։
Իսկական հաղթանակն այն է, երբ գնում ես աշխարհի մյուս ծայրը և գտնում մարդկանց, որոնք ասում են. «Բուֆֆոն, Իտալիա»: Սա իսկական հաղթանակ է»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։