Նորվեգացի հարձակվող Օլա Սոլբակկենը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են իտալական «Ռոմային», փոխել է ակումբային գրանցումը։
Հունական «Օլիմպիակոսը» վարձակալել է ֆուտբոլիստին իտալական ակումբից մինչև 2024 թվականի ամառ։
24-ամյա սկանդինավացին հռոմեական թիմին միացել է 2023 թվականի հունվարին։
Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։