Անգլիացի հարձակվող Էնդի Քերոլը կարիերան կշարունակի Ֆրանսիայում։ 34-ամյա կենտրոնական հարձակվողը համալրել է երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ամիենի» կազմը։
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, ֆուտբոլիստի հետ կնքվել է երկու տարվա աշխատանքային պայմանագիր։
Էնդին նոր թիմում հանդես կգա 99 համարի մարզաշապիկով։
Քերոլի նախորդ ակումբը «Ռեդինգն» էր: Մառախլապատ Ալբիոնում նա հայտնի է «Լիվերպուլում» և «Նյուքասլում» իր ելույթներով: