«Նոթինգհեմն» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Միլանի» հարձակվող Դիվոկ Օրիգիի հետ պայմանագիր կնքելու մասին:
Ակումբները պայմանավորվել են 28-ամյա բելգիացու վարձակալության շուրջ մինչև մրցաշրջանի ավարտը։
«Դիվոկը վերադառնում է Պրեմիեր լիգա՝ ավելի ուժեղացնելու մեր թիմը»,- ասել է անգլիական ակումբի տնօրեն Ռոս Ուիլսոնը:
Նախորդ մրցաշրջանում Օրիգին բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։