«Տոտենհեմը» հայտարարել է, որ պայմանագիր է կնքել «Նոթինգհեմի» հարձակվող Բրենան Ջոնսոնի հետ։
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը։ Նոր թիմում նա հանդես կգա 22 համարի մարզաշապիկով։
Գործարքի գումարը չի հաղորդվում, սակայն, ըստ Transfermarkt-ի, «Տոտենհեմն» Ուելսի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 55 միլիոն եվրո է՝ ներառյալ բոնուսները:
Նախորդ մրցաշրջանում նա Պրեմիեր լիգայում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։