Ֆուտբոլի Իտալիայի առաջնության երրորդ տուրի խաղում «Միլանը» հաղթել է «Ռոմային»։
«Օլիմպիկո» մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ Ստեֆանո Պիոլիի թիմի։
Միլանցիների կազմում խփած գնդակներով աչքի են ընկել Օլիվյե Ժիրուն (9-րդ րոպե, 11 մետրանոց), և Ռաֆայել Լեաոն (48-րդ): 61-րդ րոպեից «Միլանը» խաղացել է 10 հոգով․ երբ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվել է Ֆիկայո Տոմորին։ Հռոմեական թիմի կազմում էլ մեկ գնդակ ետ է բերել Լեոնարդո Սպինացոլան՝ հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին դառնալով գլոի հեղինակ։
Չորրորդ տուրում «Միլանը» սեպտեմբերի 16-ին կխաղա «Ինտերի» հետ։ Հաջորդ օրը «Ռոման» կհյուրընկալվի «Էմպոլիին»:
Ի դեպ, նախորդ տուրում էլ «Միլանը» հաղթել էր Ժիրուի դուբլի շնորհիվ։