Ֆրանսիացի 25-ամյա կիսապաշտպան Մաքսիմ Լոպեսը միացել է «Ֆիորենտինային»:
«Ֆիորենտինան» վարձակալել է «Սասուոլոյի» խաղացող Մաքսիմ Լոպեսին՝ հետագա գնման հնարավորությամբ՝ կախված ֆուտբոլիստի մարզական նվաճումներից:
Մարսելում ծնված Լոպեսն իր ողջ կարիերայի ընթացքում խաղացել է Մարսելի «Օլիմպիկում» և «Սասուոլոյում»: Վերջինիս կազմում նա անցկացրել է 101 հանդիպում Ա սերիայում և Իտալիայի գավաթում։ Լոպեսը Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի (Մ21) կազմում անցկացրել է 13 հանդիպում։
«Ֆիորենտինայում» Լոպեսը պատրաստվում է փոխարինել Սոֆյան Ամրաբատին, ում տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» ավարտական փուլում է։