Իտալական Ա Սերիայի 3-րդ տուրի խաղում կհանդիպեն «Ռոման» ու «Միլանը»։ Թիմերը կխաղան Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտու: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով։
«Ռոմա»․Պատրիսիո, Մանչինի, Սմոլինգ, Լյորենտե, Չելիկ, Կրիստանտե, Պարեդես, Աուար, Զալևսկի, Էլ Շարավի, Բելոտի:
«Միլան»․ Մենյան, Կալաբրիա, Տշաու, Տոմորի, Էրնանդես, Լոֆտուս-Չիկ, Կրունիչ, Ռեյնդերս, Պուլիշիչ, Ժիրու, Լեաու:
Իտալիայի առաջնության նախորդ մրցաշրջանում թիմերը երկու անգամ ոչ-ոքի են խաղացել։ Առաջին շրջանում 2։2, երկրորդում՝ 1։1 հաշվով։
«Միլանը» Ա Սերիայի 2023/2024 մրցաշրջանի մեկնարկում երկու հաղթանակ է տարել և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 1-ին տուրում Ստեֆանո Պիոլիի սաները 2։0 հաշվով հաղթել են «Բոլոնյային» , իսկ երկրորդում 4-1 հաշվով առավելության են հասել «Տորինոյի» նկատմամբ։ «Ռոման» դեռ հաղթանակի չի հասել՝ ոչ-ոքի «Սալերնիտանայի» հետ (2:2) և պարտություն «Վերոնայից»(1:2):