«Մանչեսթեր Յունայթեդը» և «Ֆիորենտինան» համաձայնության են եկել Սոֆյան Ամրաբատի տրանսֆերի շուրջ։
Մարոկկոյի հավաքականի 27-ամյա կիսապաշտպանը շուտով բուժզննում կանցնի՝ մինչ Պրեմիեր լիգայի ակումբ տեղափոխվելը, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ Ջանլուկա Դի Մարցիոյի, «Մանչեսթեր Յունայթեդը» 10 միլիոն եվրոյի դիմաց կվարձակալի ֆուտբոլիստին՝ 20 միլիոն եվրոյով լրիվ տրանսֆերը գնելու իրավունքով։