«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն վարձավճարով տեղափոխվել է «Ասթոն Վիլա», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
28-ամյա ֆրանսիացու հետ վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
Նախորդ մրցաշրջանըֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել է «Տոտենհեմում»: Ֆուտբոլիստը մասնակցել է 35 հանդիպման, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը խաղացողին գնահատում է 10 միլիոն եվրո: