«Չելսիի» հարձակվող Կալում Հադսոն-Օդոին մոտ է «Նոթինգեմ Ֆորեսթ» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Ըստ աղբյուրի՝ կողմերը համաձայնության են եկել 22-ամյա անգլիացու պայմանագրի կետերի շուրջ։ «Նոթինգեմը» խաղացողի համար կվճարի 10 միլիոն եվրո, պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի հունիսը։
Անցած մրցաշրջանում Հադսոն-Օդոին վարձավճարով հանդես էր գալիս Լևերկուզենի «Բայերում»: 21 խաղում նա խփել է 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։