«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները:
«Նախորդ մրցաշրջանում մենք կատարեցինք անհավանական ճանապարհորդություն մինչև Ստամբուլի եզրափակիչ, որտեղ կանգ առանք երազանքից մեկ քայլ հեռու: Մենք մրցում էինք մեծ թիմերի հետ, կռվում էինք չափազանց բարդ ասպարեզներում, բայց այս ամենն էլ ավելի մեծ հավատ տվեց մեզ։
Չեմպիոնների լիգան կարևոր մակարդակ է, և մենք ցանկանում ենք նորից լինել դրա գլխավոր հերոսը։ Բոլոր հանդիպումները բարդ են լինելու, ինչպես միշտ է լինում այս մրցաշարում։ Այստեղ ոչ մեկին անվճար ոչինչ չի տրվում. բոլոր մրցակիցները լավ կազմակերպված են: Եկեք անենք հնարավորը, քանի որ չենք ուզում ընդհատել մեր հաջողությունների շարքը։ Արկածները շարունակվում են։ Մենք «Ինտերն» ենք և ցանկանում ենք մեծ երազանքներ ունենալ»,- Ինձագիի խոսքն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը։
«Ինտերը» հայտնվել է D խմբում, որտեղ կհանդիպի «Բենֆիկայի», «Զալցբուրգի» և «Ռեալ Սոսիեդադի» հետ: